Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեկնում է ԱՄՆ

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեկնում է ԱՄՆ
Հասարակություն
13:19, 12 октябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվում է ԱՄՆ:

Նա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կմասնակցի «Հայաստանի խոստումը» խորագրով համաժողովին։

Ժաննա Անդրեասյանի՝ ԱՄՆ գործուղման հոկտեմբերի 23-24-ի օրապահիկի ծախսերը, «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրի վճարները կկատարվեն պետբյուջեի միջոցների հաշվին, իսկ ճանապարհածախսը, գիշերավարձի և հոկտեմբերի 25-27-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի միջոցների հաշվին: