Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենյաց լեռնանցքը փակ է. ՀՀ տարբեր տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքը փակ է. ՀՀ տարբեր տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
18:20, 12 январь 2024
Հունվարի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: