Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

Նարեկ Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն
Հասարակություն
21:16, 18 январь 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ ակումբի դեսպան Նիկոլա Անելկայի հետ այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։

Երեխաների հետ շփման ընթացքում նախարար Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան զրուցել են նրանց առօրյայի, ինչպես նաև ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին։

Ֆուտբոլի համաշխարհային լեգենդը կենտրոնի սաներին իր ստորագրությամբ գնդակներ է փոխանցել․ երեխաները հյուրին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքները։