Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից. Fip.am

Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից. Fip.am
Հասարակություն
14:55, 26 январь 2024
Fip.am-ը գրում է. Տեղեկատվական դաշտում պարբերաբար շրջանառվում են Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների տարբեր թվեր։ 

2023 թվականի դեկտեմբերին սոցիալական մեդիայի մի շարք օգտատերեր ու կայքեր տարածեցին տեղեկություն, թե ՀՀ-ն լքած արցախցիների թիվը 25 հազար է։ Իսկ ավելի վաղ էլ՝ հոկտեմբերին, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր Հայաստանից հեռացած 10 հազար արցախցիների մասին։ 

Նշենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ 2024 թվականի հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացու տվյալ է հաշվառվել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների թիվը։ 

Այսպես, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական սահմանի օդային ու ցամաքային անցման կետերով երկրից մեկնել է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 12,203 անձ, որից 5770-ը վերադարձել է։ 

Ստացվում է, ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ՀՀ-ից հեռացած և չվերադարձած՝ ԼՂ հաշվառում ունեցողների թիվը 6433 է։ 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում