Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակվարձի, կոմունալ վճարների գծով աջակցությունը վճարվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 41 հազար 611 անձի

Բնակվարձի, կոմունալ վճարների գծով աջակցությունը վճարվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 41 հազար 611 անձի
Հասարակություն
21:15, 25 октябрь 2023
Ընթացքի մեջ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը։ Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41 հազար 611 անձի․ գործընթացը շարունակվում է․ այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Աջակցությունը տրամադրվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝
  • եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
  • բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։
Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանում, բայց վերջիններս կարողանում են օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։