Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ և ևս 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի համար․ Կառավարությունը սկսում է բռնի տեղահանվածների բնակության ծախսերի աջակցության ծրագիր

Մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ և ևս 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի համար․  Կառավարությունը սկսում է բռնի տեղահանվածների բնակության ծախսերի աջակցության ծրագիր
Հասարակություն
20:44, 30 сентябрь 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր: 

Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:

Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:  

Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ: 

Վաղը Հումանիտար կենտրոնի ժամը 12:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում: