Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիշո՞ւմ եք Ձեր առաջին սիրուն․ ինչպես են երիտասարդներն ու տարեցները նշելու Սիրո տոնը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Ավանդույթի համաձայն՝ երիտասարդները երեկոյան ճաշակում են աղի բլիթ՝ հավատով, որ իրենց ապագա կողակցից երազում ջուր կստանան:  Ընդ որում, եթե բաժակի ջուրը լիքն է լինում, հավատում են, որ երկար և երջանիկ համատեղ կյանք են ապրելու:

Սովորաբար աղաբլիթը թխում են գերդաստանի բազմազավակ և երջանիկ մայրերը: 

Civic.am-ի երտասարդ լրագրողը հարցախույզ է անցկացրել երիտասարդների շրջանում՝ ուտելո՞ւ եք աղաբլիթ, հավատո՞ւմ եք երազին։ Իսկ տարեցներին հարցով իրենց երիտասարդ տարիներն է մտաբերել տալիս՝ հիշո՞ւմ եք ձեր առաջին սիրուն։