Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փլատակների տակ մնացած երկու անձինք ողջ են, արձագանքում են․ Անի Խաչատրյան

Փլատակների տակ մնացած երկու անձինք ողջ են, արձագանքում են․ Անի Խաչատրյան
Հասարակություն
13:20, 05 февраль 2024
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն, ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում. կա երկու տուժած:

Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ պայթյունի պատճառների մասին իրենք դեռևս տեղեկություն չունեն, այդ մասին կասեն մասնագետները։ Սակայն տեղեկացրեց, որ փլատակների տակ մնացած երկու մարդիկ ողջ են։

«Փլատակների տակ մնացած երկու անձինք ողջ են, արձագանքում են, նրանց այս պահին  հանում են փլատակների տակից։ Կարծես թե մահացած մարդիկ չկան»,- ասաց Անի Խաչատրյանը։