Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները փլատակների տակից ձայն են լսել

Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները փլատակների տակից ձայն են լսել
Հասարակություն
20:30, 15 август 2022
 Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց Հայկ Կոստանյանը: 

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած: