Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոսիա մոլ»,«Մեգամոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ

«Ռոսիա մոլ»,«Մեգամոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ
Հայաստան
21:29, 08 апрель 2022

Ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 500 քաղաքացու:

Ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 2000 քաղաքացու: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարքեն չեն հայտնաբերվել:

Իսկ ավելի ուշ՝ ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 5000 քաղաքացու:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: