Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի․ԱԻՆ

Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի․ԱԻՆ
Հասարակություն
20:38, 21 август 2021
Օգոստոսի 21-ին, ժամը 10:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող ջրանցքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրանցքը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ժամը 17։21-ին փրկարարները Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերել են քաղաքացու դին և դուրս բերել ջրանցքից։