Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հզոր պայթյուն Մոսկվայի մարզի գործարանում. փլատակների տակ մարդիկ կան

Հզոր պայթյուն Մոսկվայի մարզի գործարանում. փլատակների տակ մարդիկ կան
Ռուսաստան
15:30, 09 август 2023
Մոսկվայի մարզի գործարանում ուժեղ պայթյուն է որոտացել: Սերգիև Պոսադում պայթյունի վայրում փլատակների տակ կարող է լինել հինգ մարդ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Միաժամանակ, ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով, պայթյունի վայրում արդեն երեք մարդ է դուրս բերվել փլատակների տակից, նրանք գտնվում են ծանր վիճակում։ 

Սերգիև Պոսադի գործարանում պայթյունի պատճառը եղել է «տեխնոլոգիական պրոցեսների խախտումը»։ Այս մասին հաղորդվում է Սերգիև Պոսադի քաղաքային շրջանի վարչակազմի Telegram ալիքում։

 «...Պայթյունի աղբյուրը եղել է պիրոտեխնիկայի պահեստը, որի տարածքը վարձակալել է քաղաքում հայտնի ընկերություններից մեկը։

Պայթյունի պատճառը տեխնոլոգիական պրոցեսների խախտումն է»,- հայտնել է Պետդումայի շինարարության և բնակարանային ու կոմունալ ծառայությունների հարցերով կոմիտեի նախագահ Սերգեյ Պախոմովը։ 

«Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Նրանց թիվը ճշտվում է»,- հավելել է Պախոմովը։