Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հզոր պայթյուն՝ թուրքական Դերինջե նավահանգստում

Հզոր պայթյուն՝ թուրքական Դերինջե նավահանգստում
Տարածաշրջան
18:45, 07 август 2023
Առնվազն 13 մարդ է վիրավորվել այսօր ցերեկը Թուրքիայի արևմուտքում գտնվող Դերինջե նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով։ Տեղական իշխանությունների պնդմամբ՝ պայթյունի հետևանքով վնասվել են ցորենի պահեստավորման համար նախատեսված 16 էլևատորներից 13-ը։

Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը՝ «կայանված նավերից մեկից պահեստ տեղափոխվող հացահատիկի փոշու դետոնացիան էր»։

«Մենք տեղյակ ենք, որ նման պայթյունը տեխնիկապես հնարավոր է, սակայն շարունակում ենք հետաքննել միջադեպի պատճառները», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոջաելիի նահանգապետ Սերդար Յավուզը։