Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հասարակություն
19:00, 17 февраль 2024
Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: 


Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնգի կենտրոնից տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի ևս 4-5 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։ 

Երևան քաղաքում փետրվարի 17-20-ին, 22-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։