Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը. ՄԻՊ-ի ուղերձը

Չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը. ՄԻՊ-ի ուղերձը
Հասարակություն
16:20, 08 март 2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվով։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

««Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ Կանանց տոնի առթիվ:  

Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը, կանանց նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը:

Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի իրավահավասարության վրա հիմնված համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը և կանանց իրավունքների խթանմանը։

Կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը մեր երկրում պետք է շարունակական լինեն։ Այդ գործընթացի հաջող իրականացման համար չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը:

Սիրելի՛ կանայք, ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»: