Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները
Հասարակություն
19:16, 18 март 2024
Հռոմի Պպապ Ֆրանցիսկոսի՝ ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքների մասին տեղեկությունները կեղծ են։

Այս մասին «Ռիա Նովոստ»-ին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

Հռոմի պապի շնորհավորանքների մասին տեղեկությունն ավելի վաղ լրատվամիջոցին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սևաստյանովը, որը իբր շփվել է Հռոմի պապի հետ, և, ըստ նրա, Պապը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։