Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ

Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ
Ռուսաստան
15:50, 15 март 2024
Եվրոպական խորհրդի նախագահը հեգնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան այսօր մեկնարկած նախագահական ընտրություններով հաղթանակի կապակցությամբ: ԵՄ պաշտոնյան համապատասխան գրառումն արել է X սոցիալական ցանցի միկրոբլոգում:

«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն», – գրել է Միշելը:

Նշենք, որ ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։