Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը զանգահարել և շնորհավորել է Ալիևին

Պուտինը զանգահարել և շնորհավորել է Ալիևին
Ռուսաստան
14:03, 08 февраль 2024
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդվում է՝ Պուտինը շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 93,35%-ի մշակումից հետո ձայների 92,05%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա օգտին քվեարկել է 4,281,625 ընտրող։