Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկաևը ընտրողների ձայների 81,31%-ով հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում

Տոկաևը ընտրողների ձայների 81,31%-ով հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում
Միջազգային
13:02, 21 ноябрь 2022
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է  նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրողների ձայների 81,31%-ով: Ընտրությունների նախնական արդյունքների մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը:

«Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելովիչը հավաքել է 6 միլիոն 456 հազար 392 ձայն կամ 81,31 տոկոսը»,- ասել է Աբդիրովը ԿԸՀ-ի նիստում։ 

Ղազախստանի նախագահական ընտրություններում «բոլորին դեմ» է քվեարկել ընտրողների 5,8%-ը։ Այսպիսով, ձայների քանակով սա երկրորդ տեղն է։

 ԿԸՀ-ի տվյալներով՝ Սոցաշխատողների դաշինքի կողմից առաջադրված Քարաքաթ Աբդենը հավաքել է ձայների 2,6%-ը։ 

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ճշգրտված տվյալներով, կազմել է 69,44%, հայտնել է ԿԸՀ նախագահը։ Միաժամանակ ընտրելու իրավունք ունեցող 11 մլն 953 հազար քաղաքացիներից քվեարկել է 8 մլն 300 հազար 46 մարդ։