Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի նախագահը այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու

Ղազախստանի նախագահը այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու
Աշխարհ
11:01, 24 август 2022
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր՝ օգոստոսի 24-ին, պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, ի պատիվ բարձր մակարդակի հյուրի պատվո պահակախումբ է կանգնել։

Ղազախստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք։