Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի նախագահը կոչով կդիմի ժողովրդին

Ղազախստանի նախագահը կոչով կդիմի ժողովրդին
Աշխարհ
10:48, 07 январь 2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր կոչով կդիմի ժողովրդին։ Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները։

«Այսօր ընթրիքի ժամին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչով կդիմի Ղազախստանի ժողովրդին։ Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բերիկ Ուալին»,-նշում են լրատվամիջոցները։

Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը: