Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իլհամ Ալիևը, ըստ նախնական տվյալների, 92,6 տոկոս ձայնով հաղթել է նախագահական ընտրություններում

Իլհամ Ալիևը, ըստ նախնական տվյալների, 92,6 տոկոս ձայնով հաղթել է նախագահական ընտրություններում
Քաղաքականություն
22:19, 07 февраль 2024
Իլհամ Ալիևը, ըստ նախնական տվյալների, 92,6 տոկոս ձայնով հաղթում է արտահերթ նախագահական ընտրություններում։ 

Ադրբեջանի ԿԸՀ-ից հայտնել են, որ ժամը 19։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 76,7 տոկոսը (շուրջ 5 միլիոն մարդ):  

Ալիևին հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուզբեկիստանի, Հունգարիայի ղեկավարները։

Նշենք, որ ԵԽԽՎ-ն ու Եվրախորհրդարանը չեն հրավիրվել ընտրությունները դիտարկելու։

Ադրբեջանում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։