Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Քաղաքականություն
12:38, 07 декабрь 2023
Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով՝ քվեարկությունը նշանակվել է հաջորդ տարվա փետրվարի 7-ին:

Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:

Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու անգամ Սահմանադրություն է փոխել, ըստ այդ փոփոխություններից մեկի այլևս սահմանափակում, թե քանի անգամ կարող է միևնույն անձը նախագահ ընտրվել, Ադրբեջանում այլևս չկա, այսինքն, միջինասիական երկրների պես՝ Ադրբեջանում նախագահը ընտրվում է ցմահ:

Աղբյուր՝ azatutyun.am