Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի հայ համայնքը նախագահական ընտրություններում կսատարի Պուտինին

Մոսկվայի հայ համայնքը նախագահական ընտրություններում կսատարի Պուտինին
Ռուսաստան
09:24, 20 февраль 2024
Մոսկվայի հայ համայնքն առաջիկա նախագահական ընտրություններում կսատարի ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտարարել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 
«Մենք՝ կազմակերպիչներս, որպես մոսկովյան հասարակության հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում ենք մեր աջակցությունը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հարյուրամյակին նվիրված երեկոյի ժամանակ։

Նավոյանի խոսքով՝ միջազգային հարաբերությունների փոփոխության համատեքստում Պուտինն այն թեկնածուն է, ով «լավագույնս համապատասխանում է ազգային շահերի և Ռուսաստանի ու ողջ աշխարհի ռազմավարական ապագայի վրա հիմնված չափանիշներին»։

Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։