Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հրաժարվել է հեռուստաբանավեճից

Պուտինը հրաժարվել է հեռուստաբանավեճից
Ռուսաստան
13:35, 13 февраль 2024
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախագահական ընտրություններին նախորդող ավանդական հեռուստաբանավեճերին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Գործող նախագահի նախընտրական շտաբը տեղեկացրել է, որ Պուտինը հրաժարվում է հեռուստառադիոեթերից, որն անվճար պետք է տրամադրեն դաշնային պետական հեռուստառադիոընկերությունները:
Քաղաքական քարոզարշավի համար նախատեսված անվճար եթերաժամը թեկնածուներին և կուսակցություններին կտրվի փետրվարի 19-ից:
Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան եռօրյա ձևաչափով՝ այս տարվա մարտի 15-ից 17-ը:
Նախագահի պաշտոնի համար պայքար են մղում չորս թենածուներ՝ գործող նախագահ Պուտինը, լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ կոմունիստական կուսակցությունից առաջադրված Նիկոլայ Խարիտոնովը և «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը։

Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի