Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի ԿԸՀ-ն մերժեց ընդդիմադիր Նադեժդինի գրանցումը

Ռուսաստանի ԿԸՀ-ն մերժեց ընդդիմադիր Նադեժդինի գրանցումը
Ռուսաստան
14:33, 08 февраль 2024
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրաժարվեց գրանցել Բորիս Նադեժդինին որպես նախագահի թեկնածու, հայտարարվել է հանձնաժողովի նիստին։

Գերատեսչությունը որպես պատճառ է նշել քաղաքական գործչի թեկնածության օգտին «անվավեր ստորագրությունները»։
Նադեժդինը միակ թեկնածուն է, ով հրապարակային քննադատում է Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինային և Պուտինի քաղաքականությունը։

Այսպիսով Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցել է ընդամենը չորս թեկնածուի, այդ թվում՝ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ով պատրաստվում է հինգերորդ անգամ նախագահ դառնալ։

ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի կունենա 2024 թվականի մարտի 15-ից 17-ը։

Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի