Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմին բացահայտ դեմ արտահայտվող Բորիս Նադեժդինին կգրանցե՞ն որպես ՌԴ նախագահի թեկնածու. ԿԸՀ-ն ստորագրությունների 15%-ը համարել է թերի

Պատերազմին բացահայտ դեմ արտահայտվող Բորիս Նադեժդինին կգրանցե՞ն որպես ՌԴ նախագահի թեկնածու. ԿԸՀ-ն ստորագրությունների 15%-ը համարել է թերի
Ռուսաստան
15:25, 05 февраль 2024
Բորիս Նադեժդինի շտաբի տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թերի է համարել ստորագրությունների 15%-ը, որը ներկայացվել է նրան որպես ՌԴ նախագահի թեկնածու առաջադրելու համար։ Որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է, որ ստուգված ստորագրություններում լինեն 5%-ից ոչ ավելի թերություններ։

«Հանձնաժողովի նիստն ավարտվեց, փաստաթղթերը տարան։ 15,348%-ը՝ թերի, առջևում՝ երկու անքուն գիշեր»,- իր Telegram ալիքում գրել է Նադեժդինի ներկայացուցիչ Իգոր Արտեմևը։ 

Պաշտոնական որոշումը, թե արդյոք Նադեժդինը կգրանցվի՞ որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի փետրվարի 7-ին։

Բորիս Նադեժդինը միակ քաղաքական գործիչն է, որը բացահայտ դեմ է պատերազմին և հավակնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին։ Meduza-ի աղբյուրները պնդում են, որ Կրեմլը պատրաստ չէ թույլ տալ ՌԴ ԿԸՀ-ին ընտրություններում գրանցել հակապատերազմական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներին։