Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեոնիդ Սլուցկին՝ ՌԴ նախագահի թեկնածու. նրա թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը

Լեոնիդ Սլուցկին՝ ՌԴ նախագահի թեկնածու. նրա թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը
Ռուսաստան
18:10, 19 декабрь 2023
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարը կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկիին առաջադրել է որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու։ Նրա թեկնածությունը միաձայն պաշտպանել են Մոսկվայում անցկացված համագումարի պատվիրակները։

Սլուցկին այսպիսով կարող է դառնալ ՌԴ նախագահի առաջին գրանցված թեկնածուն։ Նա, որպես Պետդումայում խմբակցություն ունեցող կուսակցության թեկնածու, ստորագրահավաքի կարիք չունի՝ ի տարբերություն, օրինակ, Վլադիմիր Պուտինի, որը փաստաթղթեր է ներկայացրել որպես ինքնաառաջադրված թեկնածու։

Սլուցկին Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավարն է։ Նա ակտիվորեն աջակցում է Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին։ Սլուցկին կուսակցությունը գլխավորել է անցյալ տարի՝ նրա հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու մահից հետո։