Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժիրինովսկին միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին

Ժիրինովսկին միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին
Հասարակություն
21:10, 09 февраль 2022
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով կորոնավիրուսով վարակվելուց հետո հոսպիտալացվել էր, միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 75-ամյա քաղաքական գործիչը գտնվում է ծանր վիճակում:

 Վլադիմիր Ժիրինովսկին գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ նրան ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը՝ կապված նրա մոտ ախտորոշված կորոնավիրուսի հետ:

«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց փետրվարի 2-ին՝ կովիդ-օմիկրոն ախտորոշմամբ: Նրա վիճակը կայուն է: Ժիրինովսկիին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական աջակցություն»,- հայտնել են ՌԴ Առողջապահության նախարարությունից: