Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Covid-19 համավարակով պայմանավորված՝ իրավիճակը գնալով ծանրանում է. Գևորգ Սիմոնյան

Հայաստանում Covid-19 համավարակով պայմանավորված՝ իրավիճակը գնալով ծանրանում է. Գևորգ Սիմոնյան
Հասարակություն
21:33, 31 август 2021
Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված՝ իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
 
«Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են Քովիդ կենտրոնների։
 
Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ն արդեն զբաղված են (87%): 
 
Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:
 
Շտապօգնության բրիգադներն աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- գրել է նախարարի տեղակալը: