Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. փոխնախարար

Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. փոխնախարար
Հասարակություն
22:49, 29 март 2021
Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Քովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- գրել է փոխնախարարը: