Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք 700 ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ. Առողջապահության նախարար․ Տեսանյութ

«Մենք երեկ գրանցել ենք 522 դրական դեպք, իրականացրել ենք 6383 թեստավորում: Ցավոք, գրանցվել է 11 մահ»,- այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Նախարարի խոսքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտ 700 պացիենտներ. «Ընդհանուր հոսպիտալացվածների և ծանր պացիենտների թիվը բավական մտահոգիչ է»:

Տիկին Ավանեսյանը հիշեցրեց, որ «դելտա» շտամն աչքի է ընկնում ավելի բարձր վարակելիությամբ, ինչպես նաև հիվանդության ավելի ծանր ընթացքով. «Ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում երիտասարդներ, որոնք ոչ մի ուղեկցող հիվանդություն չունեն»:

Նախարարը զեկուցեց, որ երեկ իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր՝ 267.504. «Օրական պատվաստման թվով հատել ենք 7000-ը, որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում»: