Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող 16 թեկնածուներ հայտեր են ներկայացրել ԿԸՀ

ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող 16 թեկնածուներ հայտեր են ներկայացրել ԿԸՀ
Ռուսաստան
18:03, 20 декабрь 2023
ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող 16 թեկնածուներից հայտեր են ստացվել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հանձնաժողովի նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

«Այս պահին մենք արդեն ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների թեկնածուների 16 հավակնորդներից դիմում-հայտեր <...>: Քարոզարշավը թևակոխել է ակտիվ փուլ»,- ասել է Պամֆիլովան՝ հավելելով, որ, ըստ ԿԸՀ-ի, հայտերի թիվը հետագայում կավելանա։

Չորեքշաբթի օրը կայացած նիստում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ընտրողների մի խումբ, որը ստեղծվել է 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաառաջադրմանը աջակցելու համար, և թույլատրել է բացել հատուկ հաշիվ «Սբերբանկ»-ում, որպեսզի սկսի հավաքել 300 հազար ընտրողների ստորագրություն՝ ընտրություններում գրանցվելու համար: 

Պուտինն այս պահին միակ ինքնաառաջադրված թեկնածուն է, ում թույլ են տվել ստորագրություններ հավաքել իր աջակցության համար։

Դաշնային խորհուրդը ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։