Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ նախագահի թեկնածու Սերգեյ Բաբուրինը ինքնաբացարկ է հայտարարել

ՌԴ նախագահի թեկնածու Սերգեյ Բաբուրինը ինքնաբացարկ է հայտարարել
Աշխարհ
22:05, 30 январь 2024
«Ռուսաստանյան համաժողովրդական միություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Բաբուրինը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՏԱՍՍ-ի հաղորդագրությունում:  
 
«Համաձայն ՌԴ նախագահի ընտրությունների մասին դաշնային օրենքի 44-րդ հոդվածի, հանում եմ թեկնածությունս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի ընտրություններից»,- հայտարարել է Բաբուրինը:

Նա նշել է, որ թեպետ իր թիմի անդամներին հաջողվել է հավաքել նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ քանակության ստորագրություններ, սակայն ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ստիպված է կայացնել «իր կյանքի, թերևս, ամենադժվար որոշումը»:

Բաբուրինը ռուսաստանցիներին կոչ է արել առաջիկա ընտրություններում համախմբվել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության շուրջ:

Հունվարի 30-ի դրությամբ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի նախագահի չորս թեկնածուի՝ Լեոնիդ Սլուցկուն (ԼԴՊՌ), Նիկոլայ Խարիտոնովին (ԿՊՌՖ), Վլադիսլավ Դավանկովին («Նոր մարդիկ») և պետության գործող ղեկավար, ինքնաառաջադրված թեկնածու Վլադիմիր Պուտինին:

ՌԴ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա մարտի 15-17-ը: