Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ»-ը թեկնածու չէր առաջադրել Մամիջանյանի փոխարեն. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվեց

«Պատիվ ունեմ»-ը թեկնածու չէր առաջադրել Մամիջանյանի փոխարեն. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվեց
Քաղաքականություն
17:47, 11 июль 2022
Այսօր տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում կար մեկ հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, սակայն հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվեց: Հիշեցնենք որ հուլիսի 1-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հրաժարվել է իր պաշտոնից։

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ  համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 11-րդ մասի՝ իրավասու խմբակցությունը պետք է ներկայացներ թեկնածու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար, սակայն քանի որ իրավասու խմբակցությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել թեկնածու, ուստի հանձնաժողովը չի կարող հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել։

«Ըստ այդմ, հանձնաժողովը կառաջնորդվի ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը։