Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված 4-րդ նախագահի թեկնածուն է. ովքե՞ր են մյուս երեքը

Պուտինը ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված 4-րդ նախագահի թեկնածուն է. ովքե՞ր են մյուս երեքը
Ռուսաստան
13:04, 29 январь 2024
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններին մասնակցելու համար։

Պուտինը, գրում է «Ինտերֆաքս»-ը, դարձել է ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններում գրանցված չորրորդ թեկնածուն։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովի, ինչպես նաև Պետդումայի պատգամավոր (ՌԴ Կոմունիստական կուսակցության խմբակցություն) Նիկոլայ Խարիտոնովի թեկնածությունները:

Պուտինը ընտրություններին մասնակցում է որպես ինքնաառաջադրված թեկնածու: Միաժամանակ նրան պաշտոնապես աջակցում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։