Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի պապն առաջարկել է երկշաբաթյա հրադադար հաստատել՝ ի պատիվ Սուրբ Զատկի տոնակատարությունների

Հռոմի պապն առաջարկել է երկշաբաթյա հրադադար հաստատել՝ ի պատիվ Սուրբ Զատկի տոնակատարությունների
Միջազգային
12:51, 07 апрель 2023
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա հրադադար հաստատել Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտում և Ռուսաստանի նոր շրջաններում՝ կաթոլիկների և ուղղափառների կողմից Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ հղում անելով Հռոմի պապի հետ ունեցած անձնական զրույցին։

«Հաջորդ շաբաթ կաթոլիկական Զատկի շաբաթն է, իսկ հետո՝ ուղղափառ Զատկի շաբաթը: Եվ հենց նոր Պապն ինձ հայտնեց, որ ի պատիվ դրա՝ ինքն առաջարկում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում բոլոր ռազմական գործողությունները երկու շաբաթով դադարեցվեն՝ կաթոլիկական և ուղղափառ Զատկի շաբաթներին: Այսինքն՝ այս կիրակի օրվանից սկսած՝ երկու շաբաթվա ընթացքում ընդհանրապես ոչ մի հարձակում չլինի,  բոլորը դադարեն կրակել միմյանց վրա, և հայտարարվի հրադադար»,- ասել է Սևաստյանովը։

Կաթոլիկ եկեղեցին այս տարի Զատիկը նշում է առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, ուղղափառ քրիստոնյաները այն նշում են մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին: