Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրբ Զատկի շրջանում տիեզերական չափերի են հասնում ձվի գները. Ի՞նչ ենք անելու նախկին պրոբլեմները չունենալու համար. Վարչապետը՝ ՏՄՊՀ նախագահին

Այսօր՝ մարտի 3-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ձվի գների, իր իսկ խոսքով, անտրամաբանական գնանկմանը և ասաց. «Ինչո՞ւ է դա մեզ անհանգստացնում. Սուրբ Զատկի շրջանում տիեզերական չափերի են հասնում ձվի գները: Ես գիտեմ, որ ՏՄՊՀ-ն մոնիտորինգի տակ է պահում իրավիճակը»: 

Դիմելով ՏՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ վարչապետը նկատեց. «Տեսա, որ մրցակցության չարաշահման դեպքեր չեք արձանագրել: Ինչպե՞ս ենք կառավարելու իրավիճակը, որ Զատկի տոներին չունենանք նախկինում ունեցած պրոբլեմները»:

Ի պատասխան Գեղամ Գևորգյանը նշեց, որ ձվի գինիջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից, ու մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը. «Շղթայաձև ռեակցիա է տեղի ունեցել»:

Նրա խոսքով՝ իրենք կարողանում են վերահսկել խոշոր տնտեսվարող սուբյեկտներին:

Մանրամասն՝ տեսանյութում: