Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահաբար հայտարարում եմ՝ ադրբեջանական ծագման բենզին ՀՀ-ում չկա. Գեղամ Գևորգյան

Այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ հերթական նիստում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե Հայաստան ներկրվո՞ւմ է արդյոք ադրբեջանական բենզին, ասաց. «ՀՀ բենզին և դիզվառելիք ներկրվում է գերակշիռ մասը՝ ՌԴ-ից, ԻԻՀ-ից, մի փոքր տոկոս՝ Ռումինիայից, Բուլղարիայից: Ես վստահաբար հայտարարում եմ, որ այլ երկրի ծագման որևէ բենզին ՀՀ-ում չկա: Սահմանի վրա հսկողություն տեղի է ունենում ԵԱՏՄ ռեժիմով, սակայն դա չի խանգարում, որ մենք բովանդակային վերահսկողություն իրականացնենք տեղերում»:

Անդրադառնալով «Շիրակի» թռչնաֆաբրիկայի ձվի թեմային՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց. «Տիկին Թովմասյան, մենք վաղուց այդ հարցերի հրապարակումները տվել ենք: «Շիրակի» թռչնաֆաբրիկան մոտ չէ նույնիսկ 10 տոկոսի շեմին և չի կարող դեմպինգ իրականացնել: Եթե ձվի շուկան չկայանա, այս խնդիրը լինելու է»:

Մանրամասն՝ տեսանյութում: