Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճակատեն-Ծավ հատվածի գյուղերին բենզին, դիզելային վառելիք և բնական գազ է մատակարարվել

Ճակատեն-Ծավ հատվածի գյուղերին բենզին, դիզելային վառելիք և բնական գազ է մատակարարվել
Հայաստան
20:48, 17 ноябрь 2021
Սյունիքի հարցերով միջգերատեսական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետևանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։
 
Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։
 
 
Այսօր շարժական մեքենայով նաև բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։
 
 
Բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ու դրանց լուծումն օպերատիվորեն համակարգելու համար ճանապարհի փակումից ի վեր գյուղերում են աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանն ու Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։