Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի օրից Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհն անցանելի կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Մի քանի օրից Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհն անցանելի կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Հայաստան
15:00, 15 ноябрь 2021
«Գեղանուշ բնակավայրի մոտից դեպի Ճակատեն տանող ճանապարհի նորոգման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մի քանի օրից արդեն այս ճանապարհահատվածը անցանելի կլինի»,-Civic.am-ին փոխանցեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից եւ նշեցին, որ միաժամանակ կառուցվում է նաև Մ-17 ճանապարհից մինչև Ճակատեն տանող այլընտրանքային այլ ճանապարհ եւ մինչեւ այս տարվա վերջ կկատարվեն հողային աշխատանքներ. «Ասֆալտապատումը կսկսվի 2022թ. գարնանը՝ եղանակային պայմանների բարելավման պես»։

Նշենք, որ Ադրբեջանն այս գիշերվանից փակել է Կապան-Ճակատեն ճանապարհը՝ այնտեղ անցակետ տեղադրելու աշխատանքներով պայմանավորված։ Այդ ճանապարհը Կապան խոշորացված համայնքի՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ ու Շիշկերտ բնակավայրերը Կապան քաղաքին կապող միակ կարճ ճանապարհն էր՝ մոտ 38 կմ։ Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու պատճառով նշված բնակավայրեր ներկայումս հնարավոր է հասնել Մեղրիով՝ անցնելով մոտ 150կմ։

Նարա Մարտիրոսյան