Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շանթ դաշինքի» «մտահոգ» քոչարին՝ Կապան-Ճակատենում ադրբեջանական անցակետ տեղադրելու պահին․ տեսանյութ

Նշենք,որ երեկ մինչ «Շանթ» դաշինքը Կապանի կենտրոնում հրավառությամբ և քոչարիով տոնում էր իր հաղթանակը, Ադերբեջանը փակում էր Կապան-Ճակատեն ճանապարհը՝ անցակետ տեղադրելով։

Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայելու է անցակետ։