Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրիարք Կիրիլը կոչ է արել Ուկրաինայում և Դոնբասում հաստատել Սուրբ ծննդյան հրադադար

Պատրիարք Կիրիլը կոչ է արել Ուկրաինայում և Դոնբասում հաստատել Սուրբ ծննդյան հրադադար
Աշխարհ
13:48, 05 январь 2023
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ուկրաինայում և Դոնբասում հրադադարի և Սուրբ ծննդյան հաշտության կոչ է արել։ Այս մասին հինգշաբթի հաղորդվում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։

«Ես՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլս, դիմում եմ երկպառակչական հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը և հաստատել Սուրբ Ծննդյան հրադադար հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը ժամը 24:00-ն, որպեսզի ուղղափառ մարդիկ Սուրբ Ծննդյան ճրագալույցին և Քրիստոսի Ծննդյան օրը կարողանան այցելել ժամերգության»,- ասվում է հաղորդագրության մեջ։