Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրիարք Կիրիլը ռուսներին կոչ է արել աղոթել Պուտինի համար

Պատրիարք Կիրիլը ռուսներին կոչ է արել աղոթել Պուտինի համար
Ռուսաստան
18:39, 12 сентябрь 2022
Մոսկվայում պատրիարք Կիրիլը Սուրբ Դանիլով վանքում պատարագից հետո ռուսներին կոչ է արել աղոթել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Պատրիարքը կոչ է արել նաև աղոթել ռազմական հրամանատարների և մյուսների համար, ովքեր «իշխանության մեջ են», հայտնում է «Ինտերֆաքս-Ռելիգիան»:

«Որպեսզի Տերն ուժեղացնի, խրատի, պաշտպանի մեղքերից ու սխալներից և միաժամանակ ոգեշնչի գործողությունների, որոնք պաշտպանություն կբերեն մեր հայրենիքին բոլոր արտաքին, գուցե նույնիսկ ամենավտանգավոր և սարսափելի սպառնալիքներից»,- ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը: 

Ռուսաստանն իսկապես անկախ պետություն է, հավելել է պատրիարքը, որոնց «կարելի է միայն մի ձեռքով թվարկել»։ Միաժամանակ, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ միշտ էլ կգտնվեն «նրանք, ովքեր կցանկանան իրենց ազդեցության ուղեծիր բերել այդպիսի հարուստ և ուժեղ երկիրը»:

Պատրիարքի խոսքով՝ այսօր ռուսներն ապրում են շատ դժվար ժամանակներ. «Այսպես է եղել հին ժամանակներում, ինչպես երևում է՝ այդպես է նաև այսօր,- ասել է նա:- Կրկին վերադառնում է այս հատուկ առաքելությունը և դրվում մեր ժողովրդի ուսերին»: