Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին` 17։00-ի դրությամբ

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին` 17։00-ի դրությամբ
Հասարակություն
17:14, 21 март 2024
Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ): Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
 
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանադ մետր ծավալով)։ Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
 
Թալինի, Արթիկի, Սպիտակի, Կոտայքի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում, իսկ Արագածի և Սարավանի լեռնանցքում՝ թույլ ձյուն։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: