Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չկան. ՀՀ ՊՆ

Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չկան. ՀՀ ՊՆ
Հասարակություն
17:16, 25 март 2024
ՀՀ ՊՆ-ն հերքում է ապատեղեկատվությունը.

Սոցցանցերի որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում՝ հաղորդագրություններ հրապարակելով այն մասին, որ ներկայումս Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կենտրոնացում կա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չկան, առաջնագծում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Մենք խստորեն կոչ ենք անում չտարածել իրականությանը չհամապատասխանող չճշտված տեղեկատվություն։