Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՊՆ-ն հերքում է Քարվաճառի ուղղությամբ կրակելու մասին ադրբեջանի ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Քարվաճառի ուղղությամբ կրակելու մասին ադրբեջանի ապատեղեկատվությունը
Պաշտոնական
14:40, 11 февраль 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։