Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ են վարչական շրջանների փոսալցման աշխատանքները ձգվել. Տիգրան Ավինյան

«Ի՞նչն է պատճառը, որ վարչական շրջանների փոսալցման աշխատանքները ձգվել են»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հարց բարձրացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Առաջնային փողոցների փոսալցման աշխատանքները նախորդ շաբաթվա չորեքշաբթի օրվանից մեկնարկել են: Ընթացքը գնահատում ենք բավարար, բավականին ակտիվ կերպով է ընթանում մասնավորապես Կենտրոն, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջաններում: Այս վարչական շրջաններում աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին, իսկ մյուս վարչական շրջաններում՝ ցերեկային ժամերին: 

Բոլոր կապալառուների հետ ունենք պայմանավորվածություն, որ 24 ժամվա ընթացքում բոլոր քանդված փոսերը մեր կապալառուները կարողանան հասցնել ասֆալտապատել»,- զեկուցեց պարոն Հովհաննիսյանը: