Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգոր Մինասյանը ծանոթացել է «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող շինաշխատանքներին և հանձնարարականներ տվել

Գրիգոր Մինասյանը ծանոթացել է «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող շինաշխատանքներին և հանձնարարականներ տվել
Հասարակություն
11:17, 04 апрель 2024
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների, ուսումնական հատվածի բարելավմանն ուղղված կապիտալ նորոգման աշխատանքներին, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծման գործընթացին:

Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել է շինարարական աշխատանքների ժամանակացույցը: Գրիգոր Մինասյանի կողմից տրվել են հանձնարարականներ: