Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատի փլուզման հետևանքով միջին ճնշման գազատարներ են վնասվել են․ Ավան վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չկա

Պատի փլուզման հետևանքով միջին ճնշման գազատարներ են վնասվել են․ Ավան վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չկա
Հասարակություն
16:35, 06 апрель 2024
Պատի փլուզման հետևանքով վնասվել են միջին ճնշման գազատարներ, ինչի պատճառով ապրիլի 6-ին ժամը 12։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Դուրյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։